Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

«Սիրային խաղեր» լիրիկական կատակերգությունը՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին

«Սիրային խաղեր» լիրիկական կատակերգությունը՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին
08.02.2017 | 19:52

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին «Յոթ Վերք» եկեղեցու երիտասարդական միության նախաձեռնությամբ` փետրվարի 11-ին, ժամը 18:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճի բեմում կցուցադրվի Հարոլդ Փինթերի «Սիրային խաղեր» լիրիկական կատակերգությունը` նվիրված սիրո և երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին:

Բեմադրությունը` Ռաֆայել Ասատրյանի, նկարչական ձևավորումը և զգեստները` Լուսինե Խաչատրյանի, դերերում` Տիգրան Գաբոյան և Դիանա Մացոյան:

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ